Գործող իշխանությունն ապօրինի և շինծու գործով փորձում է լռեցնել իմ քաղաքական գործունեությունը, բայց արդարություն այս երկրում դեռևս կա, արդարությունն այս փուլում հաղթեց: Այդ մասին ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին ձերբակալելու իրավաչափության հարցի վերաբերյալ պաշտպանների բողոքը: Արթուր Վանեցյանն ազատ էր արձակվել:
«Հավաստիացնում եմ, որ որևէ հանցանք չեմ գործել՝ ո՛չ այս պահին, ո՛չ առհասարակ իմ կյանքում: Ես մշտապես պաշտպանել և շարունակելու եմ պաշտպանել օրենքը»,- նշել է Վանեցյանը: