Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Թբիլիսիում մրցում է Վրաստանի ընտրանու հետ: Առաջին խաղակեսից հետո Հայաստանի ընտրանին հաղթում է նվազագույն հաշվով:
Հանդիպման 34-րդ րոպեին մեր հավաքականի կազմում աչքի է ընկել Գևորգ Ղազարյանը: Ընդամենը 2 րոպե անց Ղազարյանը կարող էր դուբլ ձևակերպել, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին: