Ռուսական ԱՆ-124 երկու ինքնաթիռով Ուլյանովսկից Երևան են տեղափոխվել ևս 30 խաղաղապահ, նաև` զրահատեխնիկա: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ ինքնաթիռներով Երևան են փոխադրվել զրահամեքենաներ և նյութատեխնիկական ապահովման միջոցներ: Բեռնաթափումից, զննումից ու նախապատրաստական աշխատանքից հետո ռազմական շարասյուները ուղղություն են վերցնելու դեպի Գորիս: