Քարվաճառից հայկական զորքի դուրսբերման ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 25-ը։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«Հայաստանի իշխանությունն այդ խնդրանքը փոխանցել է ռուսական կողմի միջոցով: Հետաձգման խնդրանքը պայմանավորված է Քարվաճառի շրջանից Հայաստան տանող միակ ճանապարհի անբավարար անցումային հնարավորությունով»,- նշել է նա: Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը հետաձգման իր համաձայնությունը տվել է:
«Միևնույն ժամանակ, դուրսբերումն Աղդամի և Լաչինի շրջաններից կիրականացվի ըստ ժամանակացույցի, որն ավելի վաղ հաստատել էին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները», - ընդգծել է Հաջիևը: