Այսօր Բելառուսի մայրաքաղաքում կրկին փողոց են դուրս եկել ընդդիմության ակտիվիստները՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Ցույցը ցրելու համար մեծ թվով ուժայիններ են կենտրոնացվել, այդ թվում` ներքին զորքերի զինվորականներ: Ակցիայի ժամանակ լսվել են լուսաձայնային նռնակների պայթյուններ: Ցուցարաներին ցրում են և զանգվածաբար բերման ենթարկում․ կան վիրավորներ:
Հիշեցնենք, որ Բելառուսում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին օգոստոսի 9-ից՝ երկրի նախագահի ընտրություններից հետո, որի արդյունքներով վերընտրվել էր Ալեքսանդր Լուկաշենկոն: