Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմում 293 սիրիացի վարձկաններ են սպանվել, հարյուրավորները վիրավոր են։ Իսկ Թուրքիայի կառավարությունը այժմ դադարեցրել է թրքամետ սիրիական խմբավորումներից վարձկաններ ուղարկել Արդբեջան՝ հայերի դեմ կռվելու։