«Սրանով կհաղթես» նախագծի շրջանակում կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը:
«Էն օրվանից, որ նա, անհայրենիք, Իկոնիայի հովիտներից ձի նստեց ու վեր կացավ ուրիշ հայրենիքների վրա արշավելու, մինչև էսօր դեռ չի իջել իր ձիուց: Էն օրվանից, որ մերկացրեց իր սուրը ժողովուրդները կոտորելու համար, մինչև էսօր դեռ պատյան չի դրել, և իր արյունոտ ձեռքը զարկեց Սուրբ Գերիմաստության (Այա Սոֆիայի) տաճարի պատին, մինչև էսօր դեռ չի մաքրվել սուլթանների արյունաթաթախ ձեռքը: Թուրքի վրա էլ չեն կարող հույս դնել և հույս չեն դնում ո՛չ կոտորածներից ազատված ու մշտապես կոտորածի մղձավանջի տակ ապրող հայ ժողովուրդը, ո՛չ անվերջ կոտորածներին ու հարստահարություններին հանդիսատես օտարները…
Նա պատասխանատու է հայ ժողովրդի ծով արյան ու մարդկության պատմության առաջ: Եվ տեղ չկա խուսափելու…»:
Հովհաննես Թումանյան
Հայկական հարցն ու իր լուծումը, 1913