Այսօր Թբիլիսիում կազմակերպվել են զանգվածային բողոքի ցույցեր, որի մասնակիցները պահանջել են խորհրդարանի նոր ընտրություններ անցկացնել՝ տեղեկացնում է Настоящее Время-ն:
Բողոքի ակցիաներն անցկացվում են Վրաստանի խորհրդարանի շենքի մատույցներում, որտեղ հավաքվել են հազարավոր մարդիկ:
Քաղաքի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար է եղել: Բողոքի ակցիային մասնակցում են Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների անդամներ ու համակիրներ, քաղաքացիական ակտիվիստներ: Թբիլիսիի ցույցերին միացել են նաև Վրաստանի շրջանների բնակիչները:
Խորհրդարանի նոր ընտրություններից բացի, ակցիայի մասնակիցները պահանջում են նաև ԿԸՀ-ի ղեկավարի հրաժարականն ու բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը: