Սևանի կամավորական ջոկատի տղաները կարճ ժամանակով վերադարձել են դիրքերից: «Լուրերին» պատմել են, որ եկել են ուխտի՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Հարգանքի տուրք են մատուցել զոհված ընկերների շիրիմներին:
Հերոսացած տղաներից յուրաքանչյուրի հետ իրենց պատմությունն ունեն, ասում են՝ իրենց վրեժը մի օր լուծելու են: Տղաները ամեն րոպե սպասում են հրամանի, հարկ եղած դեպքում կշարունակեն պայքարը՝ հանուն Արցախի: