Ռուս խաղաղապահների 15-րդ զորախումբը Գորիսից ուղևորվել է Ստեփանակերտ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքը:
Նրանք իրենց հետ տեղափոխում են զինտեխնիկա, որ ավելի վաղ բերել էին Իլ-76 օդանավերը, որ վայրէջք էին կատարել «Էրեբունի» օդանավակայանում:
Խաղաղապահ գործողության շրջանում կգործեն նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, որոնք խաղաղապահների զորախմբի կազմում են: