ՌԴ նախագահի՝ երկրի չորս գերատեսչությունների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորմանը՝ իր նախարարության արձագանքման հավանականությանը:
«Որոշում կայացնելու պահից ութ ժամվա ընթացքում պատրաստ ենք այնտեղ ուղարկել կենտրոնական ապարատի օպերատիվ խմբի կազմում գործող խմբավորում, ինչպես նաև փրկարարական կենտրոնների ստորաբաժանումների անձնակազմից 150 հոգու, նաև 17 միավոր տեխնիկա:
Անհրաժեշտության դեպքում, տեղական բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար նույնպես պատրաստ ենք աերոմոբիլ հիվանդանոց ստեղծել՝ 50 անձնակազմով, ներառյալ բուժաշխատողները»,- նշել է նախարարը: