Ռուսաստանի Դաշնության նախագահը Արիության շքանշանով է պարգևատրել ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին, մայոր Յուրի Իշչուկին (հետմահու), ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինին (հետմահու) զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության, խիզախության և անձնվիրության համար:
Նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյունն ուղեկցող Մի-24 ուղղաթիռը խոցել էր ադրբեջանական կողմը Հայաստանի օդային սուվերեն տարածքում: Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատրաստ է փոխհատուցում տրամադրել: