Արմեն Սարգսյանի հանդիպումների օրակարգում տեխնո-Հայաստանի ղեկավարներն են: Տեխնոլոգիական համայնքը նույնպես կենտրոնացել է երկրում ստեղծված իրավիճակի վրա: Նախագահին հարցերը Արցախի ճակատագրի, եռակողմ փաստաթղթի մասին են:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Մենք ապրում ենք դժվար, զգացական օրեր, օրեր, որոնք մեր ազգի համար բախտորոշ են: Մեզնից յուրաքանչյուրի սիրտը, հոգին լցված է անհանգստությամբ, դժվարությամբ: Եվ սա երկար է տևելու: Չենք կարողանալու հանել մեր միջից: Բայց սա ընդամենը մեր ժողովրդի պատմության դրվագներից մեկն է, առաջին անգամը չէ, որ ընկել ենք, պետք է մեր մեջ ուժ գտնենք, որ նորից ոտքի կանգնենք:
Ոստքի կանգնելու համար Արմեն Սարգսյանը լուծում միանշանակ տեսնում է, հիշեցնում է Արցախի կարգավիճակի ճանաչման Արցախում արդեն սկսված գործընթացները:
Արմեն Սարգսյան - Կա զինադադարի փաստաթուղթ, չկա Մինսկի խումբը. սա միակ ինստիտուտն է, որին տրված է բարձր լիազորություն՝ որոշելու Արցախի կարգավիճակը: Ոչ ոք սա չի փոխելու: Ոչ ոք չի կանգնեցրել Մինսկի խումբը: Կարգավիճակը դեռ որոշված չէ, ընդամենը զինադադար է, հետևաբար, պետք է հրատապ կերպով գործընթացը վերադարձնել Մինսկի խումբ: Բոլոր հարցերը պետք է քննարկվեն, պետք է ստիպել Ադրբեջանին՝ վերադառնալ Մինսկի խումբ: Չպետք է թույլ տալ, որ բանավեճերը, զայրույթը, ներքին պոռթկումները վերածվեն մեխանիկական քայլերի: Եվ մենք տեսանք Մարկ Գրիգորյանի և ԱԺ-ի շենքը ի՞նչ կապ ունի այն բախումների հետ, որ մենք տեսանք հենց առաջին օրերին: Ինձ համար այս պահին կարևոր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ զայրույթը, դեպրեսիան, անհանգստությունը վերածվեն քաղաքական բևեռացման ու ընդհարումների:
Ոչ ոք թույլ չի տվել որևէ մեկին, որ իր վրա վերցնի պատժելու գործառույթը: Ցանկացած, նույնիսկ ամենալավ ու ամենավատ մարդն էլ արժանի է ապրելու և լսելի լինելու՝ ասում է նախագահը: Հենց դրա համար պետք է իրավապահ մարմինները թույլ չտան: Ուր ենք գնալու և ինչ ենք անելու՝ ոչ թե մեղադրելով, այլ՝ վերլուծելով, որպեսզի ճիշտ եզրակացություն անենք: Պետք է քննարկել ապագան, և դրանք չպետք է լինեն գեղեցիկ գրված բառեր միայն: Նախագահը նաև առանձնացրել է երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված իր ATOM նախաձեռնությունը, որը կօգնի պայքարելու նաև հաջորդ պատերազմում:
Արմեն Սարգսյան - Եթե մենք չենք մտածել, թե հաջորդ գեներացիան 5 տարի կամ տասը, ուրեմն մենք հաջորդ պատերազմն էլ կպարտվենք: Դա միայն նրա համար չէ, որ աշխատանքային տեղեր բացվեն, գիտությունը զարգանա և այլն: Դա նաև նրա համար է, որպեսզի ուժեղ բանակ ունենանք, որովհետև այդ բանակն արդեն չի լինելու զինվորը: Մենք պետք է դառնանք 21-րդ դարի փոքր, բայց հզոր պետություն: Պետք է մտածենք ազգային միասնության մասին: Սփյուռքից մարդիկ գալիս են, օգնում են, «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար ուղարկեցին, բայց կարծում եք դա՞ է ճանապարհը: Ո՛չ: Ամեն սփյուռքահայ պետք է մտածի այս երկրի մասին՝ որպես իր տան մասին: Այդ առումով խոչընդոտները պետք է վերացնենք: Ո՞վ է ասել, որ, երբ մեր լավագույն, տաղանդավոր երեխաները, որ Գերմանիայում, Ֆրանսիայում, ամբողջ աշխարհում հաջողությունների են հասել բիզնեսի, քաղաքականության, կրթության մեջ, իրավունք չպետք է ունենան գալ և այստեղ նախարար դառնալ, որովհետև պետք է 4 տարի այստեղ ապրեն և ՀՀ քաղաքացի լինեն:
Եվ պետք է բարիերները վերացնենք: Մեր ամենամեծ ռեսուրսը մեր մարդիկ են: Պետք է ստեղծենք բոլոր հնարավոր պայմանները, որ երիտասարդ տաղանդավոր հայերը, որոնք կրթություն են ստացել, փորձառություն են ձեռք բերել դրսում, գան, օգնեն Հայաստանին: Երբ որ մեր ուժը հենց նրանց հետ բերելն է: Ես ուրախ եմ, որ ձեր մեջ էլ կա ինքնավստահություն, ու եթե այդ ինքնավստահությունը դատարկ չէ, մենք կհաջողենք, եկեք անենք մեր սխալների աուդիտն ու առաջ գնանք:
Հայաստանի նման երկիրը չի կարող փակված ապրել, պետք է բացվենք Սփյուռքի ու աշխարհի համար, Իրան, Պարսից ծոց...., պետք է նոր բարեկամներ գտնել: