Համաշխարհային բանկի կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը»
STAPL ծրագրի շրջանակներում մշակվել է ՀՀ-ում առևտրական (առք ու վաճառքի) գործունեության հարկային ուղեցույցը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ Ֆեյսբուքի էջից:
Այն կնպաստի ՀՀ-ում առևտրական գործունեություն իրականացնող հարկ վճարողների՝ հարկային օրենսդրության դրույթների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և հարկային կարգապահության բարելավմանը:
Ուղեցույցն անդրադառնում է ոլորտը կարգավորող հարկային օրենսդրության դրույթների կիրառմանը, միևնույն ժամանակ, հագեցած է գործնական օրինակներով՝ ըստ յուրաքանչյուր հարկման համակարգի: