Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի և անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ Վլադիմիր Պուտինի խորհրդակցության ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:
ՌԴ ԱԴԾ տնօրենը ներկայացրել է, թե ինչպես և որտեղ են ծառայում ռուս սահմանապահները:
«Համաձայն ՌԴ նախագահի հանձնարարականի՝ Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում ԱԴԾ-ի սահմանային վարչության բազայում տեղակայել է հինգ լրացուցիչ սահմանակետ: Երկուսը ՝ Հայաստանի և Նախիջևանի Հանրապետության սահմանին (դրանք են Երասխն ու Պարույր Սևակը), երկուսը՝ Հայաստանի և Իրանի սահմանին (Մեղրի և Սղերդ) և հինգերորդը՝ սահմանին՝ Տեղ գյուղի մոտ:
Բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվել են՝ համաձայնեցնելով Հայաստանի սահմանապահ մարմինների հետ, մենք կապ ենք հաստատել ադրբեջանցի սահմանապահների հետ: Հաստատել ենք անհրաժեշտ հարաբերությունները, տեղեկատվություն ենք փոխանակում, սահմանապահները ծառայում են պետական սահմանի պաշտպանության ռեժիմով»,- հայտնել է Բորտնիկովը: