Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են՝ պատերազմի ընթացքում թշնամական կողմը թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը։
«Ստեփանակերտում և մյուս շրջաններում այդ ուղղությամբ այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում։ Կարճ ժամանակաընթացքում կվերականգնվի հեռախոսի և ինտերնետ կապը։
Աշխատանքներ են տարվում նաև կենսական կարևոր նշանակության` էներգամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման համակարգերի վերականգնման ուղղությամբ, որոնք ևս վնասվել են հրթիռահրետակոծության հետևանքով»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: