Իրանի հյուսիսարևմտյան սահմանին զինված անհայտ անձինք երեք իրանցի սահմանապահների են սպանել՝ տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Պաշտոնական IRNA գործակալությունը հայտնում է, որ երեք սահմանապահները սպանվել են բախման ժամանակ, երբ ահաբեկիչները փորձել են ներթափանցել Թեհրանից 650 կմ հեռավորության վրա գտնվող Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգ: Բախումների ժամանակ տուժել է ևս երկու սահմանապահ: Հանցագործները կրել են մեծ կորուստներ:
Արևմտյան Ադրբեջանը սահմանակցում է Իրաքի և Թուրքիայի հետ, սակայն չի նշվում, թե հանցագործները որ երկրից են փորձել հատել Իրանի սահմանը: