Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Փենսիլվանիայում նախագահի ընտրություններում հաղթել է՝ Սահմանադրության համաձայն: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ֆիլադելֆիայում և Փիցբուրգում 700000 քվեաթերթիկ չի հաշվվել, ինչը նշանակում է, որ, հիմնվելով մեր հզոր Սահմանադրության վրա, մենք հաղթել ենք Փենսիլվանիայում»,- գրել է Դոնալդ Թրամփը: