Արցախցի Դավիթն է: Ստեփանակերտի 7-րդ դպրոցի 6-րդ դասարանցին ծնողների հետ մայրաքաղաքից վերջին խմբի հետ դուրս եկան: Հայրենի տուն մեկնող առաջիններից է:
Սա Արցախ մեկնող արդեն 11-րդ ավտոբուսն է՝ Երևանում ու Հայաստանի մարզերում հանգրվանած արցախցիներին տուն է տանում:
Պատերազմի դառը հուշերը մտքում պահած արցախցին խաղաղության հույսով ու հավատով է Մարտունի, Մարտակերտ ու Ստեփանակերտ մեկնում: Մեկը տուն-տեղ, մյուսը որդուն առաջնագծում թողած՝ ինչպե՞ս Երևանում նստեն-սպասեն:
Ավտոբուսներին հետևում է պատերազմի թարմ հետքերով Արցախից նոր եկած միկրոավտոբուսը:
Արցախ վերադառնալ ցանկացողների գրանցումը շարունակվում է: Հայրենի տունն այսօր իր բնակիչներին սպասում է: