ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությունը կանցկացվի բաց ձևաչափով՝ պահպանելով բոլոր սանիտարական միջոցառումները: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է դերասանի պաշտոնական ներկայացուցիչ և ընկեր Արթուր Սողոմոնյանը:
«Արարողությունը բաց է լինելու: Սակայն նախազգուշական բոլոր միջոցառումների պահպանմամբ: Հետևաբար՝ խնդրանք երկրպագուներին՝ եկեք դիմակներով»,- ասել է Սողոմոնյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի17-ին: