«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ձերբակալվել է, նա մեղադրվում է իշխանության յուրացման փորձի և Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման համար՝ հայտնել է Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:
Պաշտպանի խոսքով՝ ապօրինի խուզարկություններ են իրականացվել Վանեցյանի ծնողների բնակարանում, նրա բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահ մարմիններն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով։ Ինչից հետո ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի խուզարկությանը, որի թույլտվությունը չունեն։
Այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել: Վանեցյանի պաշտպանները եղածը որակել են քաղաքական հետապնդում: