Նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբեր 6-ը Ավստրիան անցնում է համընդհանուր լոքդաունի՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
«Հաջորդ երկուսուկես շաբաթների ընթացքում՝ սկսած հաջորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի 6-ը, կլինի երկրորդ լոքդաունը, ինչպես գարնանը»,- հայտնել է Կուրցը:
Նա ընդգծել է, որ կփակվի ամեն ինչ, բացառությամբ կենսական անհրաժեշտության խանութների, բանկերի, դեղատների: Դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման: