ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնարկել է տասնօրյա արտասահմանյան այցը: Պետքարտուղարի առաջին կանգառը Ֆրանսիան է, այնուհետև նա կլինի Թուրքիայում, Վրաստանում, Իսրայելում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Կատարում և Սաուդյան Արաբիայում:
Փարիզում Պոմպեոն կհանդիպի նախագահ Էմանուել Մակրոնի և արտգործնախարարի հետ: Պետքարտուղարի՝ տարածաշրջանային այցերի ընթացքում նախատեսված է նրա հանդիպումը պետությունների ղեկավարների և հոգևոր առաջնորդների հետ: