Ազատության հրապարակում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ զոհված հայ զինվորների: Այսօր չի հնչել ոչ մի քաղաքական հայտարարություն: Ցուցարարները մոմերով շարժվել են Հյուսիսային պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ, ապա՝ Մաշտոցի պողոտա և կանգ են առել Մատենադարանին հարող տարածքում: Տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն։