Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Ստեփանակերտում 250 փախստական կարողացել են վերադառնալ իրենց տները։ Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը։
«2020 թվականի նոյեմբերի 14-ին Ստեփանակերտի շուրջ 250 բնակիչ վերադարձել են իրենց տները։ Փախստականների առաջին 9 ավտոբուսը Ստեփանակերտ են ժամանել ռուսական խաղաղապահ զորակազմի ծավալումից և դիտակետերի տեղադրումից հետո»,- ասվում է հայտարարությունում:
Հստակեցվում է, որ ՌԴ զինծառայողներն ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը շփման գծում: