Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն՝ այսօր վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ է ուղևորվել 11 ավտոբուս, որոնք Արցախ են տեղափոխել պատերազմի օրերին Երևանում կամ Հայաստանի մարզերում ապաստանած քաղաքացիներին:
Հետագա փոխադրումների հետ կապված Երևանում գործող Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։