ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաջորդ շաբաթ Թուրքիա կատարելիք այցի շրջանակում չի հանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կամ կառավարության այլ ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Պարբերականը գրում է, որ ԱՄՆ պետքարտուղարի 10-օրյա այցի շրջանակում Մայք Պոմպեոն կլինի յոթ երկրում: Նա ցանկանում է ուշադրությունը կենտրոնացնել կրոնական ազատության խնդիրների վրա: ԱՄՆ պետքարտուղարը Ստամբուլում մտադիր է հանդիպել հոգևոր առաջնորդների հետ: Մայք Պոմպեոն Անկարա չի այցելի:
Թուրքիայի արտգործնախարարությունը Պոմպեոյի ծրագրած հանդիպումները որակել է որպես «ծայրահեղ անհարկի միջամտություն՝ պաշտպանելով կրոնական ազատությունը, չնայած իսլամական պաշտամունքը և մզկիթների դերը բարձրացնելու Էրդողանի գործողություններին: