«Պոբեդա» ավիաընկերությունը նոյեմբերի 26-ից կվերսկսի Մոսկվայից դեպի Գյումրի չվերթերը: Այս մասին տեղեկացնում է ընկերության կայքը: ««Պոբեդա» լոուքոսթերը pobeda.aero կայքում սկսել է Մոսկվա-Գյումրի երթուղով միջազգային չվերթերի համար տոմսերի վաճառքը: Այդ ուղղությամբ թռիչքները կվերսկսվեն նոյեմբերի 26-ից շաբաթական մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին»,- նշվում է հաղորդագրության մեջ: