Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի, ինչպես նաեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ՝ իր Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքները: