ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հրաժարականի դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ տեղեկացրել է կոմիտեի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը:
«Հարգելինե՛րս,
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հրաժարականի դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ անհետաձգելի բժշկական օգնությունն արտերկրում շարունակելու նպատակով:
Հորդորում ենք ՊԵԿ նախագահի տեղակալի հրաժարականի դիմումի վերաբերյալ տեղեկատվությունը չշահարկել:
Պարո՛ն Փաշայան, մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է Լուսինե Մկրտչյանի գրառման մեջ։