Ուկրաինայի նախագահ Զելենսկին վարակվել է կորոնավիրուսով: Ըստ տեղեկությունների՝ նա իրեն լավ է զգում և բուժվում է պետական ենթակայության «Ֆեոֆանիա» կլինիկական հիվանդանոցում, որը սպասարկում է քաղաքացիական ծառայողներին, դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին՝ տեղեկացնում է Интерфах-ը:
Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է, որ նախագահը գտնվում է նույն պայմաններում, ինչ մյուս հիվանդները, ոչ մի առավելություն: Նա նշել է, որ «նախագահի համար էլ ծախսվում է նույն գումարը, ինչ կորոնավիրուսով վարակված մյուս հիվանդների: Միջինը այն կազմում է օրական 7,8 հազար գրիվնա կամ մոտ 300 ԱՄՆ դոլար»: