ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին կարող են առաջարկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը՝ հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով Ջո Բայդենի շտաբի աղբյուրին:
Առաջարկի կողմնակիցները կարծում են, որ Քլինթոնի նշանակումը կընդգծի այդ պաշտոնի կարևորությունը Բայդենի վարչակազմում, ինչպես նաև կօգնի ուժեղացնել հենց ՄԱԿ-ի հեղինակությունը:
Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ Բայդենի վարչակազմում երկրի Պետդեպարտամենտը կարող է ղեկավարել Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բերնսը: