Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունից հնարավոր էր խուսափել, եթե ավելի վաղ առաջարկված կարգավորման բանաձևերը, այդ թվում` ռուսականը, կյանքի կոչվեին՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
RT Russia հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ Բաքուն Թուրքիայի աջակցությամբ հայտարարեց, թե հնարավոր է համարում ռազմական մեթոդները ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար, ու, ելնելով դրանից, սկսեց ռազմական գործողությունները:
Պեսկովն ընդգծել է, որ շփման խմբի բոլոր համանախագահող երկրները չեն ընդունել Բաքվի մոտեցումը, և բոլոր պետությունները պնդել են, որ հակամարտության կարգավորման միակ հնարավոր ճանապարհը քաղաքական ու դիվանագիտական միջոցներն են:
«Ինչն, ըստ էության, բոլորը փորձում էին համոզել Ալիևին: Դուք գիտեք, որ կար երեք նախագահների` Պուտինի, Թրամփի և Մակրոնի՝ բավականին աննախադեպ, շատ կարևոր հայտարարությունը: Առանձին ջանքեր գործադրեց Ֆրանսիան: Առանձին ջանքեր գործադրեց Վաշինգտոնը: Բայց ընդհանուր ջանքերին համահունչ: Սա, հավանաբար, նույնպես մեծ ներդրում ունեցավ կոնսենսուս գտնելու հարցում»,- ասել է Պեսկովը: