Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկարությամբ տեղակայվել է խաղաղապահների 10 դիտակետ՝ տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Դրանց է վերապահված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հավաքելու, այդ տեղեկատվությունը ժամանակին խաղաղապահ ուժերի հրամանատարությանը հասցնելու, տարանցիկ երթևեկության անվտանգության պահպանման և խաղաղ բնակչության դեմ անօրինական գործողությունները ճնշելու գործառույթը:
Առաջադրանքներ կկատարեն նաև խաղաղապահ զորամիավորման մաս կազմող ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: Նրանց վստահված է կողմերի շփման գծի երկարությամբ պարեկության իրականացումը, ավտոշարասյուների ուղեկցումը: Խաղաղապահ զորակազմը հագեցած է ժամանակակից զենքերով, ռազմական և հատուկ տեխնիկայով: