Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ ժամանակավորապես կփակվի Արգիշտի 1 հասցեում տեղակայված «Մեկ պատուհան» գրասենյակը։
«Հարգելի համաքաղաքացիներ,
կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ ս/թ. նոյեմբերի 16-ից ժամանակավորապես կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը:
Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բուզանդի 1/3 հասցեում գտնվող մասնաշենքում գործող «Մեկ պատուհան» գրասենյակում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քաղաքացիները կարող են օգտվել քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի առցանց գործիքներից: