Ֆրանսիայում 14-ամյա դեռահասը դանակով մի քանի հարված է ստացել դպրոցի մերձակայքում: Այդ մասին տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Միջադեպը տեղի Է ունեցել երկրի արևմուտքում, Ավրիլլա կոմունայի Մեն և Լուարա դեպարտամենտում: Ներկայումս դեռահասը վերակենդանացման բաժանմունքում է, հարձակման պատճառը առայժմ հայտնի չԷ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպի մասնակից երեք կասկածյալին հաջողվել է թաքնվել արդարադատությունից: