ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է իր թեկնածությունը ներկայացնել 2024 թ. ընտրություններին, եթե նրա մրցակից Ջո Բայդենի հաղթանակը հաստատվի 2020 թվականի ընտրություններում` գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները:
Բայդենը, նախնական տվյալների համաձայն, հավաքել է անհրաժեշտ 270 ընտրական ձայները, բայց հաշվարկը դեռ շարունակվում է մի շարք նահանգներում:
Միևնույն ժամանակ, ըստ թերթի, Թրամփը հստակ ծրագիր չունի ընտրությունների արդյունքները վիճարկելու համար՝ չնայած պարտությունը չընդունելուն և մի շարք նահանգներում ներկայացված դատական գործընթացներին:
Ըստ New York Times-ի՝ խորհրդականները Թրամփին տեղեկացնում են, որ ընտրությունների արդյունքը փոխելու համար բավարար խախտումներ գտնելու նրա շանսերը շատ ցածր են:
Միչիգանի, Ջորջիայի և Փենսիլվանիայի դատարանները վերանայում են Թրամփի շտաբի կողմից զանգվածային ընտրակեղծիքների մասին հայցերը: Պետական պաշտոնյաները, սակայն, ասում են, որ ընտրություններում մեծ խախտումներ չեն եղել: Ազգային անվտանգության վարչությունն էլ հայտարարել է, որ ոչ մի նահանգում չեն գրանցվել կորած, բաց թողնված կամ փոփոխված ձայների վերաբերյալ փաստեր: