ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով.
«Սիրելի' հայրենակիցներ, Արցախի մշակութային ժառանգության տարհանման աշխատանքների մասին տեղեկատվությունը հանրայնացման ենթակա չէ։ Մի' վտանգեք տարհանումը, մի' հանրայնացրեք չտարհանված մշակութային արժեքների տեղն ու վայրը։ Շնորհակալ եմ մասնագիտական խմբին ցայսօր տարհանված և տարհանվող աշխատանքների կազմակերպման համար»։