ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում հանդես է եկել տեսաուղերձով, որում, մասնավորապես, ասվում է.
«Այս ընթացքում ինձ փոխանցեցին, որ Երևանում փնտրում են ինձ, հետաքրքվում են, թե որտեղ եմ: Ես ոչ մի տեղ չեմ գնացել, մենք մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որն այս ընթացքում վստահված է եղել մեզ: Մենք այստեղ կանգնած ենք, և մեզ վստահված է վերահսկել այն ձորը, որտեղից հնարավոր էր թշնամու դիվերսանտների խմբերի սողոսկումը մեր տարածք: Մեզ անհրաժեշտ էր հսկել և անհնաժեշտության դեպքում չեզոքացնել:
Գիտեմ, որ այս ընթացքում մեծ քննարկումներ են տեղի ունեցել, թե ինչու եմ ես զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը: Քննարկման մեխն այն էր, որ դա կնոջ տեղ չի կամ վարչապետի տիկինն այլ գործեր ուներ անելու: Ի՞նչ անհրաժեծտությունից ելնելով եմ այդ քայլին գնացել:
Մենք, իհարկե, կվերադառնանք, ինչպես մնացած բոլոր կամավորները, սահմանված ժամկետներում շուտով կվերադառնանք: Իմ առաջին անելիքը կլինի իմ ջոկատի կազմը համալրելը և շատ ավելի երկար ժամկետներում ու շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորական հմտություններին տիրապետելը:
Իմ քայլը լինելու է հետևյալը՝ ուղղել սխալն այնպես, որ անհրաժեշտության դեպքում, երբ էլ դա լինի, մենք՝ զենք վերցրած կանայք, այնքան ուժեղ լինենք, որ ոչ միայն հոգեբանական բեկման համար ցանկանանք և գնանք առաջին գիծ՝ պաշտպանելու մեր հայրենիքը, այլև իրական ռազմական նպատակով»,- ասել է նա: