Ռուսաստանի նկատմամբ դավաճանության մեղադրանքները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանին իբր աջակցության բացակայության պատճառով, բացարձակապես անհիմն են: Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ RT հեռուստաալիքի հետ հարցազրույցի ընթացքում:
«Ռուսաստանը գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, մենք Հայաստանի հետ անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, Հայաստանը մի երկիր է, որի հետ դարեր շարունակ հարաբերություններ ենք կառուցել, և նույնը ունենք ադրբեջանցիների հետ: Մենք գնահատում ենք մեր բարեկամությունը, պատմական բարեկամությունն Ադրբեջանի ժողովրդի և Հայաստանի ժողովրդի հետ. միայն այս մոտեցումը թույլ տվեց Ռուսաստանին խաղալ անաչառ միջնորդի դեր Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում»,- ընդգծել է Պեսկովը: