Նոյեմբերի 13-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում ավարտող Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևայի հետ։
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել դեսպանին անցնող տարիների ընթացքում վերջինիս օգտաշատ ծառայության և հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդման հարցում ունեցած ներդրման համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություններ է մաղթել տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային հետագա ծառայության մեջ՝ տեղեկացրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը։