«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտարարելով, որ դուրս է գալիս խմբակցությունից:
«Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես, մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։ Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ՝ հայտարարում եմ.
1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։
2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։
Աստված մեզ պահապան»,- գրել է նա։