Համացանցում ակտիվորեն շահարկվող լուրերն այն մասին, թե իբր «Եղնիկների» զորամասի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է լքի զբաղեցրած դիրքերը, և որին, իբր, ընդդիմանում է հրամանատար Կարեն Ջալավյանը, իրականությանը չի համապատասխանում՝ հայտնում են ՊԲ-ից:
«Տվյալ տեղամասում ՊԲ ստորաբաժանումները շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն»,- ասված է հաղորդագրության մեջ: