Ղարաբաղի ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանն օգնելու պատրաստակամություն է հայտնել Եվրամիությունը: Բրյուսելն արդեն հատկացրել է մոտ 1 մլն եվրոյի արտակարգ օգնության՝ հայտնում է DW-ն:
Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Փարիզը պատրաստ է օգնել կայացնելու Լեռնային Ղարաբաղում հակամարտության երկարաժամկետ և հավասարակշռված լուծում: Ֆրանսիայի ղեկավարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ողջունել է տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցումը: