Այսօր, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը: Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ՝ տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին առաքելության արագ կազմավորման ու իրականացման, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման կարևոր մարդասիրական գործընթացի անվտանգության համակողմանի ապահովման, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ գործուն մասնակցության համար»,- գրել է ԱՀ նախագահը Ֆեյսբուքի իր էջում: