Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:
«Ֆրանսիան մեծ վախկոտություն է ցուցաբերել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայերը կորցնում են իրենց նախնիների հողերը, իսկ մենք հեռուն ենք նայում: Երբ ես պայքարում էի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի առջև «Հայ մայրը, որը պաշտպանում է իր չորս որդիներին» արձանը տեղադրելու համար, ես նույնիսկ չէի կարող պատկերացնել մեր երկրի նման պասիվությունը: Ինձ համար կարևոր էր հարգանքի տուրք մատուցել Ադրբեջանի ու Թուրքիայի իրականացրած այս էթնիկ զտումների զոհերին»,- գրել է Վալերի Բուայեն: