ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.
«Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության՝ «տեղեկատվական հարթության» իմ մարտական գործողությունները: Ինչպես եմ այն վարել՝ կգնահատեն ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը:
Չկա մարդ, որ չի թերանում: Տեղեկությունները, որոնք ես տրամադրել եմ հանրությանը, հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա: Այո՛, համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մարտական ընկերների վարած մարտերի վրա:
Ամսի 9-ից ես հեռացել եմ այդ գործունեությունից: Շարունակելու եմ աշխատել գիտական ոլորտում և խնդրում եմ ինձ զերծ պահել տարբեր առաջարկներից: Քաղաքականությամբ չեմ զբաղվել ու չեմ պատրաստվում զբաղվել:
Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ: Պետք է կյանքս ներդնեմ նոր սերնդի կրթության ու դաստիարակության մեջ»: