Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 3120 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է Sputnik Georgia-ն:
Հարևան երկրում արձանագրվել է վարակից մահացության նոր ռեկորդ: Վերջին 24 ժամում մահացել է 33 հիվանդ, որոնցից 11-ը՝ Թբիլիսիում: Վրաստանում մահացության ընդհանուր թիվը կազմում է 599:
Կորոնավիրուսի համավարակի սկզբից մինչև այսօր Վրաստանում գրանցվել է 69681 հիվանդ: Ապաքինվել է 52169 մարդ: