ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հերթափոխն իրականացնել տարին երկու անգամից ոչ պակաս: Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրում՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
«ՌԴ պաշտպանության նախարարությունը պետք է տարվա ընթացքում երկու անգամից ոչ պակաս իրականացնի խաղաղապահ զորակազմի անձնակազմի ու ռազմական տեխնիկայի հերթափոխ՝ ռեսուրսների սպառումից ու տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով»,- ասվում է փաստաթղթում: