Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը հայտնում է, որ Երևանի հանրակրթական դպրոցներում նոյեմբերի 13֊ից վերսկսելու է ուսումնական գործընթացը՝ ըստ հետևյալի.
1. 1֊4֊րդ դասարանների աշակերտների ուսուցումը կազմակերպվելու է դպրոցներում՝ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված դրույթների համաձայն։
2. 5֊12֊րդ դասարանների ուսուցումն իրականացվելու է բացառապես հեռավար եղանակով։